հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Բոլոր ոլորտների պատասխանատուները պետք է «անտեսանելի հսկող աչքեր» դնեն իրենց ենթակաների վրա. Սաֆարյան

Բոլոր ոլորտների պատասխանատուները պետք է «անտեսանելի հսկող աչքեր» դնեն իրենց ենթակաների վրա. Սաֆարյան

Որպես Հանրային խորհրդի նախագահ ամեն օր ահռելի դժգոհություններ ու փաստարկված տեղեկություններ եմ ստանում տարբեր ոլորտներում կառավարման ստորին ու միջին օղակների գործունեությունից՝ նախարարություններ, մարզպետարաններ, թաղապետարաններ, ոստիկանություն, մաքսային և շատ շատ ոլորտներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը:

Նա նշել է, որ իրեն դիմողները դժգոհում են, որ «նախկին իշխանության հնարամիտ, շուստրի, բանիմաց կադրերը շարունակում են անվրդով աշխատել հին ձևերով»:

Սաֆարյանը, մասնավորապես, գրել է. «Դժգոհություններում գերակռում ու միատեսակ է այն, որ նախկին իշխանության հնարամիտ, շուստրի, բանիմաց կադրերը շարունակում են անվրդով աշխատել հին ձևերով, նախկինում արածն անել ծպտված, երբեմն դրանում ներքաշելով նորանշանակ կադրերին, ու ընդհնարապես կաբինետներից դուրս չգալ, չլուծել ժողովրդի խնդիրները։

Որոշ դեպքերում խոսվում է այդ ամենի հանդեպ վերին օղակների լռության, որոշ դեպքերում՝ անտեղյակության մասին։ Առավել ցավալին այն է, որ ինձ դիմող մարդիկ գտնում են, որ դեռևս չի եկել երազած ու սպասված արդարությունը, քանի որ հեղափոխությունից շահողներն էլ այս անգամ դառնում են նախկին իշխանությունների օրոք կոնյուկտուրային հարմարավետորեն հարմարվածները։ Բայց թե նախահեղափոխական, թե հետհեղափոխական կոնյուկտուրային հարմարվելը դեռ գլուխը քարը․․․ իրավիճակի տեր են զգում։

Բոլոր ոլորտների պատասխանատուները պետք է լուրջ հետևություններ անեն, "անտեսանելի հսկող աչքեր" դնեն իրենց ենթակաների ու աշխատակիցների վրա, թե ինչպես է իրենց ղեկավարած հաստատությունը արձագանքում մարդկանց խնդիրներին, արդյո՞ք նկարագրվածը ոչ կոմպետենտության կամ սոբոտաժի արդյունք է։ Մարդկանց զգալի քանակություն համոզված է, որ միջին ու վերին օղակներում պատ է դրված այդ ամենի մասին տեղեկությունը վարչապետին հասցնելու համար։

Թերևս իմ՝ ՀՀ Վարչապետի խորհրդատվական ստատուսն է պատճառը, որ նրանք հարկ են համարում այդ ամենը ինձ փոխանցելը։ Առաջիկայում այս թեմաներին ու առավել ոլորտային կանդրադառնանք։ Ու թող բոլորն ի նկատի ունենան, որ այդ ամենի առջև հավերժ պատ դնել հնարավոր չէ։ Վաղ թե ուշ մարդիկ փնտրելու են այն ավելի վերև հասցնելու ձև՝ փողոց դուրս գալ, կառավարության դեմ բողոքել, ասուլիսներ անել, ինձ կամ նման մարդկանց դիմել, որպեսզի ինֆորմացիան հասնի վարչապետին։ Մի արեք, պարոնայք պաշտոնյաներ։ Վարից վեր բացեք ճշգրիտ ռիփորթինգի բոլոր կանալներն ու խողովակները»։

  • Կիսվել: