չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ․ Փաշինյանը՝ Գևորգ Սիմոնյանի նկատմամբ քրգործի մասին

Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ․ Փաշինյանը՝ Գևորգ Սիմոնյանի նկատմամբ քրգործի մասին

Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի կալանավորմանը:

«Մտածում եմ, որ գործը կհասնի դատաքննության փուլի, որովհետև ես գիտեմ իրավապահ մարմինների ձգտումը, որ եթե կա տեսանելի հավանականություն, որ գործը դատարանի ճանապարհին կամ դատարանում կարող է փլուզվել, ավելի լավ է՝ այդ գործը չսկսել»,- ասաց Փաշինյանը:

Նա ավելացրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի և իրավապահ համակարգի կայացման առումով բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ:

Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սիմոնյանը, 2020-2022 թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Մարտի 12-ին դատարանի որոշմամբ Սիմոնյանը երկու ամսով կալանավորվել է։

 

  • Կիսվել: