շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Bloomberg-ն ամփոփել է Պուտինի ղեկավարման 20 տարին

Bloomberg-ն ամփոփել է Պուտինի ղեկավարման 20 տարին

Ռուսաստանի առաջնորդի գլխավոր նվաճումը՝ շատ համեստ բյուջեով աշխարհաքաղաքական ազդեցությունը մեծացնելու կարողությունն է: Bloomberg գործակալությունն ամփոփել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարման 20 տարին: 

Նշվում է, որ ԱՄՆ-ն երկու անգամ ավելին է ծախսում պաշտպանության համար, քան Ռուսաստանը բոլոր ուղղություններով: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը կրկին դարձել է «Մերձավոր Արևելքում հիմնական ուժը» և այժմ ընդլայնում է իր ազդեցությունը Աֆրիկայի վրա:

Միևնույն ժամանակ, Պուտինի օրոք երկիրը հասել է այնպիսի ֆինանսական հավասարակշռության, որ տնտեսությունը, ըստ վարկանիշային գործակալությունների և Արժույթի միջազգային հիմնադրամի, համարվում է «աշխարհում ամենաառողջը»: Հրապարակման հեղինակների կարծիքով՝ արդպիսի արդյունք է արձանագրվել ուկրաինական հակամարտությունից հետո ֆինանսական հարցերում Մոսկվայի զգուշության շնորհիվ:
 

Հրապարակման մեջ շեշտվում է, որ Պուտինի կառավարման 20 տարիների ընթացքում Ռուսաստանը կարողացել է վերականգնել ԽՍՀՄ փլուզումից հետո կորցրած ազդեցության զգալի մասը: Նախագահը միավորել է Ղրիմը, ամրացրել կապերը Չինաստանի հետ, զենք վաճառել ՆԱՏՕ-ի դաշինքի անդամ Թուրքիային, ինչպես նաև կարողացել է ազդել Սիրիայում տիրող իրավիճակի վրա:

  • Կիսվել: