ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին ավարտել պատերազմը, բայց այդպես եղավ նոյեմբերի 9-ին․ նախագահ

Հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին ավարտել պատերազմը, բայց այդպես եղավ նոյեմբերի 9-ին․ նախագահ

Հայ ժողովուրդը գնահատում է ձեր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Այն, ինչ դուք արեցիք ռազմական գործողությունների ժամանակ, ձեր ջանքերը, որոնց օգնությամբ պատերազմը դադարեց, գնահատվում է ոչ միայն իմ կողմից։ Գիտեմ, որ Հայաստանի բնակչությունն էլ է գնահատում դա», - ասել է Խաչատուրյանը, ապա հավելել հայկական կողմն ուզում էր՝ շուտ ավարտել պատերազմը․

«Ուզում էինք շուտ ավարտել պատերազմը, ինչ-որ կերպ վերջացնել պատերազմը, և ես գիտեմ ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին [2020թ.]. այս մասին մենք զրուցել ենք Սերգեյ Վիկտորովիչի [Լավրովի] հետ, երբ նա Երևանում էր, բայց այնպես եղավ, որ նոյեմբերի 9-ին ավարտվեց [2020թ.], բայց ամենակարևորը՝ պատերազմը դադարեց»։

Խաչատուրյանը նաև նշել է, որ կարևորում է նաև ռուսական կողմի ջանքերը, որպեսզի պատերազմից հետո Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև պայմանավորվածությունները փաստացի ամրագրվեն և պահպանվեն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: