երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բլինկենը Ֆիդանի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող են անցնել Հայաստանով. Պետդեպ

Բլինկենը Ֆիդանի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող են անցնել Հայաստանով. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին պատասխանելիս, ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն այս հարցը քննարկել է Թուրքիայի հետ:

Լրագրողը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը նախօրեին մեկնել է Նախիջևան, որտեղ ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող ենք անցնել Հայաստանով։ Լրագրողը հետաքրքրվել է այս առնչությամբ Վաշինգտոնի տեսակետի վերաբերյալ:

«Ես չեմ պատրաստվում դա հատուկ մեկնաբանել, միայն կասեմ, որ մենք Թուրքիայի կառավարության հետ քննարկել ենք այս հարցը։ Դա այն հարցերից մեկն էր, որը պետքարտուղար Բլինկենը քննարկել է իր թուրք գործընկերոջ հետ, երբ նրանք հանդիպել են ուրբաթ Նյու Յորքում։ Մենք շարունակում ենք հուսալ, որ մեր բոլոր դաշնակիցներն ու գործընկերները, իհարկե նաև Թուրքիան, կարող են կառուցողական դեր խաղալ տևական համաձայնության հասնելու գործում։ Բայց կոնկրետ առաջարկի վերաբերյալ մեկնաբանություն չունեմ», - ասել է Միլլերը։

  • Կիսվել: