չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
ԲՀԿ-ի դիրքորոշման ճշմարտությունը հաստատելուց բացի, իշխանությունները պետք է դադարեցնեն քաղաքական հետապնդումները մեր նկատմամբ․ ԲՀԿ պատգամավորը՝ Փաշինյանին

ԲՀԿ-ի դիրքորոշման ճշմարտությունը հաստատելուց բացի, իշխանությունները պետք է դադարեցնեն քաղաքական հետապնդումները մեր նկատմամբ․ ԲՀԿ պատգամավորը՝ Փաշինյանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանն առ այն, որ ապրիլին արձանագրել են, որ Հայաստանում փակվել է 71 471 աշխատատեղ։

Աբովյանը մասնավորապես նշել է, որ հետաքրքիր տենդենց է նկատում․ քայլ առ քայլ իշխանավորները հաստատում են իրենց բոլոր քննադատական թեզերը։ Գրառումը՝ ստորև․

«Ժողովուրդ ջան, փաստացի վարչապետը հաստատեց մեր այն փաստարկները, որ կտրուկ աճել է՝ գործազրկությունը (չնայած ես համոզված եմ,որ աշխատանք կորցրած քաղաքացիների թիվը ավելի շատ է քան 71 000-ը)։

Շատ հետաքրքիր տենդենց եմ նկատում․ քայլ առ քայլ, չցանկանալով, բայց իշխանավորները հաստատում են բոլոր մեր քննադատական թեզերը։

Կարծում եմ, որ ԲՀԿ-ի դիրքորոշման ճշմարտությունը հաստատելուց բացի, իշխանությունները պետք է դադարեցնեն իրենց կողմից իրականացվող սարնձարձակ քաղաքական հետապնդումները՝ մեր նկատմամբ։

Սակայն հաշվի առնելով նաև իշխանության ճափազանց «զգայուն ինքնասիրությունը», կարծում եմ, որ իրենք չեն ունենա այդքան համարձակություն կանգնեցնել ռեպրեսիվ գործողություների «մեքենան»։

  • Կիսվել: