շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԲՀԿ-ական պատգամավորները դիմումի թղթային տարբերակը հանձնեցին Սահմանադրական դատարան

ԲՀԿ-ական պատգամավորները դիմումի թղթային տարբերակը հանձնեցին Սահմանադրական դատարան

ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը Սահմանադրական դատարանում էին:

Լրագրողների հետ զրույցում Զոհրաբյանը հայտարարեց, որ երեկ երեկոյան էլեկտրոնային տարբերակով 26 պատգամավորի ստորագրությամբ դիմում են ուղարկել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովում ընդունված օրենքի սահմանադրականությունը. «Այսօր արդեն թղթային տարեբարկը հանձնեցինք ՍԴ աշխատակազմի ղեկավարին: Էդգար Ղազարյանն ասաց, որ կան աշխատակարգեր, հարցը կքննվի և որոշում կկայացվի՝ այն վարույթ ընդունվում է, թե՝ ոչ: Դրա համար կա 15 օր ժամկետ»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ դիմում ներկայացնելու համար առնվազն 27 ստորագրություն է պետք, Զոհրաբյանը նշեց, որ իրավական հանրությունն այդ հարցում բաժանվել է երկու մասի. «Եկեք ոչ ես գնահատական տամ՝ իրավաչափ է, թե՝ ոչ, որ էլ իշխանական նախարարները, ովքեր իրենց գործը թողած, երեկ դարձել էին Էյնշտեյնն ու մաթեմատիկական հաշվարկներ էին անում: ՍԴ-ն կորոշի՝ վարույթ ընդունում է, թե՝ ոչ»,-ասաց նա։

  • Կիսվել: