չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բելգիայի հայ համայնքը լուռ ակցիա է անցկացրել Բրյուսելի Մոնեի հրապարակում

Բելգիայի հայ համայնքը լուռ ակցիա է անցկացրել Բրյուսելի Մոնեի հրապարակում

Բելգիայի հայ համայնքը սեպտեմբերի 20-ին լուռ ակցիա է իրականացրել Բրյուսելի ամենաբանուկ հրապարակներից մեկում՝ Մոնեի հրապարակում, դատապարտելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումներն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։ «Արմենպրես»-ի՝ Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝ ի սկզբանե նախատեսված էր հայկական երգի ու պարի համերգ՝ նվիրված Հայաստանի անկախության 32-րդ տարեդարձին: Սակայն, հաշվի առնելով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, համերգը չեղարկվել է և փոխարինվել լուռ ակցիայով։

20230920_192747.jpg (7.59 MB)

Միջոցառման ժամանակ Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանն իր վրդովմունքն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հայերին վերապահված ճակատագրի առնչությամբ, որոնք ստիպված են «ինտեգրվել» աշխարհի ամենավատ բռնապետություններից մեկին։ «Խոսքի ժամանակն անցել է, մենք պետք է գործի անցնենք», - ասել է Ռոբերտ Ունուսյանը։

WhatsApp Image 2023-09-20 at 7.14.15 PM.jpeg (365 KB)

Ելույթ է ունեցել նաև Բելգիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Ժորժ Դալլեմանը, որն արցունքն աչքերին Լեռնային Ղարաբաղի հայերին աջակցելու խոսքերից հետո դատապարտել է միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպայի և Բելգիայի անգործությունը ստեղծված իրավիճակում։ Ժորժ Դալլեմանը 2020 թվականին պատերազմի օրերին եղել է Արցախում, սեփական աչքերով տեսել արցախահայության տառապանքները։

WhatsApp Image 2023-09-20 at 6.41.27 PM(2).jpeg (234 KB)

  • Կիսվել: