հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Բազմիցս ասել ենք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Արմեն Գրիգորյան

Բազմիցս ասել ենք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Արմեն Գրիգորյան

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խմբում արձանագրված է, որ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածքը, այսինքն միջանցքային տրամաբանությամբ որեւէ հարց չի քննարկվում: Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա նաեւ հայտարարեց. «Միանշանակ այդ մասին բազմիցս ասել ենք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

  • Կիսվել: