շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բազմաթիվ փաստեր կան, որ 1996-ի ընտրություններին կեղծիքներ են եղել. Կարապետյան

Բազմաթիվ փաստեր կան, որ 1996-ի ընտրություններին կեղծիքներ են եղել. Կարապետյան

Բազմաթիվ են փաստերը լրատվամիջոցներում, որ եղել են կեղծիքներ։ Այս մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով 1996թ. ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի գնահատականին, գրում է news.am-ը:

Վլադիմիր Կարապետյանը խուսափեց ուղիղ պատասխանել՝ արդյոք համաձայն է Նիկոլ Փաշինյանի գնահատականի հետ։

«Հայտնի է, որ կեղծիքներ եղել են, հայտնի փաստ է գրանցված: Հիշում եք՝ այն ժամանակ իրավիճակն ինչպես էր, քանի ներկայացուցիչ ուներ հանձնաժողովում իշխանությունը, քանի ներկայացուցիչ ուներ ընդդիմությունը: Բազմաթիվ են փաստերը, համենայն դեպս, իմ կողմից ընթերցած լրատվամիջոցներում, որ եղել են, այո, կեղծիքներ, շատ դեպքեր եմ լսել, որ եղել են հանձնաժողովականների կողմից, նման ինֆորմացիա կա: Որեւէ նորություն չկա»,–ասաց նա։

Նշենք, որ վարչապետը նոյեմբերի 20-ին Միլանի հայկական եկեղեցու շենքում հայ համայնքի հետ տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել էր. «Չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ սկսած 1996 թվականից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը»։

Հիշեցնենք սակայն, որ Կարապետյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մտերիմնարից և աջակիցներից է եղել։ Նա նույնիսկ ազատվել է երկարամյա դիվանագիտական ծառայությունից քաղաքական գործընթացներին մասնակցելու և Տեր-Պետրոսյանին աջակցելու համար, ինչը արգելված է օրենքով և դիվանագիտական ետիկետով։   

 

  • Կիսվել: