շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բայրամովը կրկին հիշատակել է «Զանգեզուրի միջանցքը»

Բայրամովը կրկին հիշատակել է «Զանգեզուրի միջանցքը»

Ադրբեջանը Հայաստանից փոխադարձ քայլեր է ակնկալում խաղաղության հասնելու ուղղությամբ: Այս մասին Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 25-րդ նիստում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է. ՛՛Այս փուլում անհրաժեշտ է եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացում։ Ադրբեջանը Հայաստանից փոխադարձ քայլեր է ակնկալում խաղաղության հասնելու ուղղությամբ՛՛:

Բայրամովի խոսքով՝ եռակողմ բոլոր հայտարարությունների համաձայն՝ տարածաշրջանում հաղորդակցությունների վերականգնումը, երկաթուղիների և մայրուղիների բացումը կապահովեն խաղաղությունն ու կայունությունը, կխթանեն առևտուրն ու տրանսպորտային հոսքը Հայաստանի և Ադրբեջանի տարածքով։

՛՛Նախաձեռնությունն այս համատեքստում Զանգեզուրի միջանցքն է, որը ներուժ ունի բարելավելու հաղորդակցությունը Անդրկասպյան միջազգային Արևելք-Արևմուտք միջանցքում՛՛,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

 

  • Կիսվել: