շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարին ասել է, որ ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքելու «իրական շանսեր կան»

Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարին ասել է, որ ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքելու «իրական շանսեր կան»

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկի հետ։ 

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հեռանկարները։

Նշվում է, որ Բայրամովը Հայաստանին մեղադրել է ՛՛զրպարտության, սադրանքների ու սպառնալիքների՛՛ համար:

Նա նաև հերքել է Արցախում էթնիկ զտումների փաստը, ինչպես նաեւ խոսել է Արցախի հայերի ՛՛վերաինտեգրման ծրագրի՛՛ մասին։

Բացի այդ՝ Բայրամովն ասել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ՛՛իրական շանսեր կան՛՛։ 

Նա ընդգծել է, որ կարևոր է խուսափել ՛՛սադրիչ քայլերից, որոնք խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման ջանքերը, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված կոչերին աջակցող հայտարարությունները՛՛։

՛՛Ուշադրության է ներկայացվել այն, որ Ադրբեջանի ՛՛ինքնիշխանության վերականգնումից հետո՛՛ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իրական հնարավորություններ կան, հույս կա, որ Հայաստանը դրական կգնահատի այդ հնարավորությունները՛՛,-հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:

  • Կիսվել: