շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բայրամովը և Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային նախագծերի իրականացումը

Բայրամովը և Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային նախագծերի իրականացումը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի ընդունել է Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարիին, ով ժամանել է Բաքու՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստին։

«Կողմերը քննարկել են ադրբեջանա-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի իրականացման և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցական կապերի իրականացման շուրջ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Բայրամովն ու Սաֆարին նշել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկայի աճը և բարձր են գնահատել ադրբեջանա-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։

«Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև տարածաշրջանում տեղի ունեցող վերջին գործընթացների շուրջ...(..). Նշվել է, որ Ադրբեջանը համապատասխան միջոցներ է ձեռնարկել հայ բնակիչների (Ղարաբաղի) վերաինտեգրման համար։՝ Սահմանադրության և Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում և շահագրգռված է Հայաստանի հետ ամուր խաղաղության հաստատմամբ՝ հիմնված սեփական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման սկզբունքի վրա»,- նշում են գերատեսչությունում։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։

  • Կիսվել: