երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բայրամովն ու Միրզոյանը Վաշինգտոնում «կարգավորման ճանապարհային քարտեզ կմշակեն»․ Turan

Բայրամովն ու Միրզոյանը Վաշինգտոնում «կարգավորման ճանապարհային քարտեզ կմշակեն»․ Turan

Վաշինգտոնը հաջորդ շաբաթ կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին։ Սպասվում է Ղարաբաղի շուրջ բանակցությունների հերթական փուլի անցկացում։ ԱՄՆ-ում Turan-ի թղթակցի հաղոդմամբ՝ կփորձեն հաղթահարել տարաձայնությունները և մշակել խաղաղության «ճանապարհային քարտեզ»։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Բայրամովի և Միրզոյանի հանդիպումը կարող է տևել «մի քանի օր»։

Եթե Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում հաջողվի խաղաղության «ճանապարհային քարտեզ» մշակել, ապա «գործը կավարտի» Եվրոպան՝ ընդունելով Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին, որպեսզի «մի քանի շաբաթվա ընթացքում» կնքվի խաղաղության պայմանագիրը», - գրում «Թուրան» գործակալության թղթակիցը։

Բանակցությունների մասին այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

 

  • Կիսվել: