չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Բարձր եմ գնահատում Բուլղարիայի հետ հարաբերությունների առկա մակարդակը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գալաբ Դոնևին

Բարձր եմ գնահատում Բուլղարիայի հետ հարաբերությունների առկա մակարդակը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գալաբ Դոնևին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի  Հանրապետության վարչապետ Գալաբ Դոնևին՝ ազգային տոնի առթիվ:  ՀՀ կառավարության կողմից տարածված ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բուլղարիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:

 

Բարձր եմ գնահատում Բուլղարիայի հետ հարաբերությունների առկա մակարդակը և կարևորում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը:

 

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-բուլղարական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների:

Կարևորում ենք Բուլղարիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացման, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

  • Կիսվել: