կիրակի, հուլիս 3
3 / 7 / 2022
«Բաքուն պատրաստ է լուծել Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատման հետ կապված հարցերը». Ալիև

«Բաքուն պատրաստ է լուծել Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատման հետ կապված հարցերը». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի, տեղեկացնում է Lenta.ru-ն:

Նշվում է, որ Ալիևն ասել է, որ Բաքուն պատրաստ է լուծել Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատման հետ կապված հարցերը։ Ալիևը հույս է հայտնել, որ ՛՛այդ ջանքերը  դրական կընդունվեն Երևանի կողմից՛՛։

՛՛Դուք գիտեք մեր դիրքորոշումը: Այս դիրքորոշումը նպատակ ունի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատել։ Վստահ եմ, որ մեր ջանքերը դրականորեն կընդունվեն Հայաստանի կողմից, և բազմակողմ դիմակայությունը կդադարի։ Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանք սկսելու մեր առաջարկը մնում է անպատասխան, սակայն մենք դեռ հույս ունենք, որ այդ առաջարկը կընդունվի՛՛,-ասել է Ադրբեջանի նախագահը:

Ավելի վաղ հայտնել էինք,  որ Լավրով-Ալիև հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցելու Բաքվի և Երևանի աշխատանքին՝ ընդհանուր սահմանի հստակեցման հարցում:

 

  • Կիսվել: