շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բաքուն ՄԱԿ-ին կոչ է արել միջոցներ ձեռնարկել՝ «Հայաստանին պատասխանատվության ենթարկելու համար»

Բաքուն ՄԱԿ-ին կոչ է արել միջոցներ ձեռնարկել՝ «Հայաստանին պատասխանատվության ենթարկելու համար»

Ադրբեջանը Հայաստանից պահանջում է կատարել միջազգային պարտավորությունները, պատասխանատվության ենթարկել ՛՛ռազմական հանցագործությունների մեղավորներին՛՛, նաև կոչ է անում ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին միջոցներ կձեռնարկել այդ ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Մեկնաբանելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հայտարարությունը, որ Ադրբեջանն անտեսել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ մանդատակիրների դիմումը Ադրբեջանի վերաբերյալ և բացատրություն չի տվել ադրբեջանական զինված ուժերի կատարած պատերազական հանցագործությունների վերաբերյալ՝ Հաջիզադեն, մասնավորապես, ասել է. ՛՛Հայաստանն այժմ չարաշահում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմները, այդ թվում՝ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, պայմանագրային մարմինները և մանդատակիրներին՛՛:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նաև ասել է, որ հայկական կողմը ՛՛խեղաթյուրված է օգտագործում ՄԱԿ-ի մանդատակիրների հերթական խնդրանքը Ադրբեջանին, և դա ուղղված է Հայաստանի կողմից Ադրբեջանի և ադրբեջանցիների դեմ իրականացված ռազմական հանցագործությունները քողարկելուն և միջազգային հանրության ուշադրությունը շեղելուն՛՛։

 

  • Կիսվել: