կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բաքուն և Երևանը պատմական հնարավորություն ունեն խաղաղության հասնելու համար․ Բայրամով

Բաքուն և Երևանը պատմական հնարավորություն ունեն խաղաղության հասնելու համար․ Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կարծում է, որ այժմ պատմական հնարավորություն է ստեղծվել Բաքվի և Երևանի միջև խաղաղության հասնելու համար։

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո պատմական հնարավորություն է ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար», – ասել է ԱԳ նախարարը Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով ճեպազրույցում։

Բայրամովն ընդգծել է, որ Բաքուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։

«Մեր տեսակետն այն է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար պետք է հարգվեն միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները»,- ասել է նա։

  • Կիսվել: