երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բաքուն «բացարձակ սուտ» է որակում Փաշինյանը պնդումը, թե Ադրբեջանը հայկական որոշ գյուղեր է գրավել․ հայտարարություն

Բաքուն «բացարձակ սուտ» է որակում Փաշինյանը պնդումը, թե Ադրբեջանը հայկական որոշ գյուղեր է գրավել․ հայտարարություն

Հայկական կողմը «չի հրաժարվում քաղաքական շահարկումներից և խեղաթյուրված մեկնաբանություններից»։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ վկայակոչելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցը։

Երեկ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց՝ հավելելով՝ Հայաստանն էլ 8 գյուղերի խնդիր ունի։

Պաշտոնական Բաքուն «բացարձակ սուտ» է որակում Փաշինյանը պնդումը, թե Ադրբեջանը հայկական որոշ գյուղեր է գրավել։

Երեկ ՀՀ վարչապետի կողմից հնեչցված դելիմիտացիայի համար 1975 թվականի քարտեզները հիմք ընդունելու մասին հայտարարությունը Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է․ "Հայաստանի կողմից վկայակոչված 1975 թվականի քարտեզ գոյություն չունի"։

«Ընդհանուր առմամբ, ըստ փորձի, սահմանազատման գործընթացն իրականացվում է ոչ միայն քարտեզների հիման վրա։ Եվ որպեսզի այդ քարտեզներին հղում կատարվեն, դրանք պետք է հիմնված լինեն միջազգային իրավական փաստաթղթերի վրա՝ ներառյալ երկու երկրների կողմից այս կամ այն ձևով հաստատված: Իր տարածքային հավակնությունների պատճառով Հայաստանը դեռևս չի սահմանազատել իր սահմանները հարևաններից որևէ մեկի հետ, և այն պնդումը, որ սահմանազատումը պետք է իրականացվի միայն մեկ քարտեզի հիման վրա, ինչպես պնդում է Հայաստանը, հակասում է որևէ տրամաբանության», - ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: