հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բաքուն ասել է, որ Եվլախում բանակցությունները կարող են հանգեցնել Երեւանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը

Բաքուն ասել է, որ Եվլախում բանակցությունները կարող են հանգեցնել Երեւանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը

Եվլախում բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, պայմանագրի նախագիծն արդեն փոխանցվել է Հայաստանին, հինգշաբթի ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, փոխանցում է RIA Novosti-ն։

«Մենք հայկական կողմին ներկայացրել ենք խաղաղության համաձայնագրի նախագիծը և այժմ սպասում ենք նրանց պատասխանին։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքից հայերի հայրենադարձությանը, ապա դա այն սկզբունքը չէ, որի վրա հիմնված է այս համաձայնագիրը, քանի որ դա Ադրբեջանի ներքին խնդիրն է», - մեջբերում է ՏԱՍՍ-ը Ամիրբեկովին։

  • Կիսվել: