ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բանակը պետք է վերականգնի իր ամբողջական էլիտար բնույթը, մի՛ փնտրեք էլիտար զորամասեր․ Քոչարյան

Բանակը պետք է վերականգնի իր ամբողջական էլիտար բնույթը, մի՛ փնտրեք էլիտար զորամասեր․ Քոչարյան

Բանակը պետք է իր ամբողջական էլիտար բնույթը վերականգնի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցնում ասաց ԱԺ պաշտպանության և  անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Բանակն իր էությամբ կարող է ունենալ մեկ թշնամի՝ արտաքին: Բանակը երբեք ներքին խնդիրների մեջ չպետք է խառնվի: Բանակը պետք է իր ամբողջական էլիտար բնույթը վերականգնի»,- ասաց Քոչարյանը։

Նա շեշտեց, որ պետք չէ փնտրել էլիտար զորամասեր, քանի որ բանակը պետք է էլիտար լինի սպայակազմի, զինվորների հարաբերություններով, սպառազինությամբ ու ինտելեկտուալ կառավարման հնարավորություններով: 

Քոչարյանը նշեց, որ փետրվարը սև ամիս էր ու բանակի համար՝ ծանր:

«Պետք է հասնել նրան, որ  Զինված ուժերում ընդհանրապես ինքնասպանություն չլինի, և որևէ վիճակագրական տեղեկատվություն ինձ համար ընդունելի չէ, թե այս բանակում՝ այսքանը, այն բանակում՝ այնքանը: Մեր Զինված ուժերն այսօր մեր անվտանգության երաշխավորն են»,- ասաց Քոչարյանը:

  • Կիսվել: