շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բախումներ ոստիկանության և ԱԺԲ-ի ցույցի մասնակիցների միջև՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Բախումներ ոստիկանության և ԱԺԲ-ի ցույցի մասնակիցների միջև՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Ազգային-Ժողովրդավարական Բևեռը այսօր Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով բողոքի ակցիա է անցկացրել Ազատության հրապարակում, այնուհետեւ փորձել է երթ անցկացնել, ինչը չի հաջողվել: Մեծ թվով ոստիկանական ուժերը ցրել են երթը՝ բերման ենթարկելով երթի մասնակիցներին:

Րոպեներ առաջ ԱԺԲ-ն իր ֆեյսբուքյան էջում նոր տեսանյութ տարածեց՝ նշելով. ՛՛Երևանի կենտրոնում ծեծում են ժողովրդին՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այդ կապակցությամբ Ազգային-Ժողովրդավարական Բևեռը հայտարարություն էր տարածել․ ՛՛Ոստիկանությունը քիչ առաջ բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել նաև Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:

Տասնյակ բերման ենթարկվածներ կան։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Կենտրոնի բաժնում Բևեռի աջակիցներին ծեծի են ենթարկել՛՛։

 
 

  • Կիսվել: