չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բահրեյնում Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողների հարցերին

Բահրեյնում Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողների հարցերին

Բահրեյնում ելույթիցս հետո ինձ մոտեցան ադրբեջանցի լրագրողները և խնդրեցին պատասխանել երկու հարցի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախգահ Ալեն Սիմոնյանը:

Նա նաեւ նշել է. «Ի պատասխան ասացի, որ, միևնույնն է, չեք ցուցադրելու.

«Չէ, չէ, ի՞նչ եք ասում, REAL TV ն հաստատ կցուցադրի»,- պատասխանեց ինձ լրագրողը:

Հարցրեցին կրակոցների մասին, որի հետևանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել:

Ասացի՝ մարդկանց կյանքի հետ մի խաղացեք, մենք զենք ԼՂ չենք տեղափոխում, իզուր մի փնտրեք:

Երկրորդ հարցը վերաբերում էր ականներին: Պատասխանեցի, որ նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է արձանագրել, որ նման բան չկա:

Մինչ հիմա ոչ մի կտոր այդ հարցազրույցից հրապարակված չէ:

Փոխարենը ձոն է հնչում, թե ինչպես Սագիբա Գաֆարովան՝ ԱԶ մեջլիսի նախագահը, բացահայտեց ՀՀ ԱԺ նախագահի ստերը, որ իրականում Լաչինի միջանցքը բաց է և որ հայերը 30 տարի օկուպացրել էին իրենց տարածքները և այլն, և այլն, կարճ ասած՝ հին ադրբեջանական սկավառակի նոր պրեզենտացիա:

Ազատություն եմ մաղթում հարևան երկրի ժողովրդին և մամուլին»:

 
Возможно, это изображение 6 человек, люди стоят и костюм

  • Կիսվել: