ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բաբկեն Թունյանը բնիկ երևանցիներին հրավիրում է ԱԺ՝ գույքահարկի թեման քննարկելու

Բաբկեն Թունյանը բնիկ երևանցիներին հրավիրում է ԱԺ՝ գույքահարկի թեման քննարկելու

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է գույքահարկի բարձրացումից դժգոհող երևանցիների ֆեյսբուքյան ակցիային:

«Ակցիայի մասնակից բնիկ երևանցիներին։

Հարգելի բարեկամներ

Սիրով հրավիրում եմ ձեզ Ազգային ժողով՝ գույքահարկի թեման քննարկելու։ Մենք կպատասխանենք ձեր հարցերին, դուք մեր։

Խնդրում եմ՝ ընտրեք ձեր միջից 5-7 հոգու, որոնք կարող են ներկայացնել ձեր ընդհանուր մտահոգություններն ու տեսակետները, և ինձ առանձին նամակով գրեք։

Սակայն պայմանավորվում ենք, որ քննարկումը լինելու է հրապարակային և անկեղծ։

Հ.Գ. - Ես ինքս չեմ տարանջատում՝ բնիկ կամ ոչ բնիկ. օրենքը բոլորի համար նույնն է։ Հրավերս ուղղված է այն մարդկանց, որոնք իրենց համարում են բնիկ երևանցի և կարծում են, որ բնիկ լինելու հանգամանքը պետք է որևէ դեր խաղա այս հարցում»,- գրել է նա։

  • Կիսվել: