կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Գույքահարկը 2026-ին թանկացավ 100%-ով․ թալանչիներին պետք է հեռացնել. Մարուքյան

Գույքահարկը 2026-ին թանկացավ 100%-ով․ թալանչիներին պետք է հեռացնել. Մարուքյան

Գույքահարկը 2026թվականին թանկացավ 100%-ով։ Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«2020 թվականի հունիսին ԱԺ–ում նիստ էր ու մեր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միակն է եղել, որ դեմ էինք գույքահարկը թանկացնելու օրինագծին, մյուս խմբակցությունը բոյկոտել էր ու չէր մասնակցում։ Մենք բողոքում էինք, կռիվ էինք տալիս եւ դեմ քվեարկեցինք այդ նախագծին։ Այս իշխանությունը թանկացրեց գույքահարկն արտակարգ դրության պայմաններում։ Ըստ այս փոփոխության, 2021թ.–ին գույքահարկը թանկացավ 25 տոկոսով, իսկ հաջորդ տարիներին աճեց՝ այս տարի դառնալով 100 տոկոս։

Հիմա ձեզ դո՞ւր է գալիս համայնքային որեւէ ծառայություն, միլիարդավոր դրամներ են հավաքում գույքահարկից ու իրենք իրենց ընկերներին տենդերներ են տալիս, իրար մեջ պրեմիաներ են տալիս։ Ժամանակին կռիվ էինք տալիս, մեզ ինչ ասես, ասում էիք, թե բա հեղափոխությունը նոր է եղել, թողեք աշխատեն։ Իսկ հիմա առջեւ ընտրություններ են, մենք բոլորին կոչ ենք անում բոլորին, որ միահամուռ ուժերով կարող ենք այս իշխանությունը փոխել։ Կանգնեցնելու ենք ձեզ թալանելու այս պրոցեսը»,-նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: