հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բաբկեն Թունյանը Ճապոնիայի դեսպանի հետ շրջել է ԱԺ-ի այգու սակուրաների պուրակում, անդրադարձել են ԼՂ խնդրին

Բաբկեն Թունյանը Ճապոնիայի դեսպանի հետ շրջել է ԱԺ-ի այգու սակուրաների պուրակում, անդրադարձել են ԼՂ խնդրին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը  մարտի 24-ին հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի հետ, որի ժամանակ բարձր է գնահատվել  հայ-ճապոնական հարաբերությունների խորացման ուղղությամբ տարված աշխատանքները:

Հանձնաժողովից հայտնում են, որ հանդիպմանն  անդրադարձ է  կատարվել նաև  Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, այնուհետև զրուցակիցները շրջել են  Ազգային ժողովի այգում աճող սակուրաների պուրակում, որը   խորհրդանշում է  հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը:

  • Կիսվել: