երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բա որ պետությունն ուղղորդում, պատվերներ է տալիս, էդ ո՞նց է, որ դատարանը բաց է թողնում. Խաչատրյանը՝ Մանուկյանին

Բա որ պետությունն ուղղորդում, պատվերներ է տալիս, էդ ո՞նց է, որ դատարանը բաց է թողնում. Խաչատրյանը՝ Մանուկյանին

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ԱԺ-ում իր ելույթում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին, որտեղ նա քննադատել էր քննիչների աշխտավարձերը բարձրացնելուն ուղղված նախաձեռնությունը՝ նշելով, որ հաճախ «տուն պահող» քննիչները քաղաքական հանձնարարություններ են կատարում:

«Այստեղ պարոն Մանուկյանը միտք արտահայտեց, որ աշխատավարձ ենք բարձրանում, որ քննիչները տուն պահեն, եւ խոսքը չի վերաբերում քրեական գործերի տակ ճռռացող քննիչներին, որպեսզի նրանք էլ պետական պատվերներ կատարեն:

Ուզում եմ պարոն Մանուկյանին հարց տալ. Ինքը ուղղակի հեռու է քննչական մարմինների գործունեությունից. Քրեական գործերի տակ չճռռացող քննիչ որեւէ մեկը տեսե՞լ է, թե ոչ: Ես այդպիսի քննիչ չգիտեմ, որ բազմաթիվ քրգործեր չունենան: Կամ ասում է՝ քննիչը գործը տարավ դատարան, բայց դատարանը բաց թողեց: Ինչքան օրինակ բերեց, պարզվեց դատարանը բաց է թողել: Բա եթե պետությունը խառնված է դատաքննչական մարմինների գործերին, ուղղորդում, պատվերներ է տալիս, էդ ո՞նց է, որ դատարանը բաց է թողնում: Սա արդյոք չի նշանակում, որ դատարանը գործում է անկախ  եւ ազատ: Իսկ եթե պետությունը ցանկություն ունենար ամբողջությամբ խառնվել այս գործերին, ուղղորդել, հաստատ դատարանները բաց չէին թողնելու այդ մարդկանց: Սաղս էլ գիտենք՝ ոնց է արվում, ինչ է արվում, հետեւաբար ինքն իրեն հակասեց»,-ասաց Արմեն Խաչատրյանը:

Խոսելով բուն նախագծի մասին, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Քննչական ապարատը դարձել էր այսօր որակյալ փաստաբաններ պատրաստելու դպրոց: Մարդիկ 5-6 տարի աշխատելուց հետո գնում են դառնում փաստաբան, որովհետեւ կարողանում են մի քանի անգամ ավելի շատ վաստակել, ինչը հանդուրժելի չէր եւ քննչական ապարատը կադրերի առումով լուրջ խնդիրների առջեւ էր կանգնել»:

Անդրադառնալով նրան, թե ինչու ատեստացիայով չեն բարձրացնում քննիչների աշխատավարձը, Արմեն Խաչատրյանն ասաց. «Որովհետեւ ցանկացած քրեական գործ քննիչի համար ատեստացիա է: Քննիչի որակական, պրոֆեսիոնալ  հատկանիշներն ու ռեսուրսները պարունակում է ցանկացած քրեական գործ: Այդ գործերով նրա գիտելիքները ստուգում են եւ դատախազները, եւ դատավորները, եւ փաստաբանական համայնքը: Հետեւաբար, կարծում եմ՝ ատեստացիայի կարիք չկաքննչկան աշխատավարձները բարձրացնելու հարցում»:

 

  • Կիսվել: