Մակրոնը Նաթանյահուին կոչ է արել հաջողությամբ ավարտել Գազայի հարցով բանակցությունները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել նրան հաջողությամբ ավարտել Գազայի հարցով բանակցությունները։
«Նախագահը վարչապետ Նաթանյահուին կոչ է արել հաջողությամբ ավարտել այս բանակցությունները, որոնք կարող են հանգեցնել պատանդների ազատ արձակմանը, քաղաքացիական բնակչության պաշտպանությանը՝ հրադադարի և տարածաշրջանային դեէսկալացիայի միջոցով», - ասվում է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Նաթանյահուն հայտարարել էր, որ մտադիր չէ դադարեցնել ռազմական արշավը և զորքերը դուրս բերել Գազայից։ Ներկայումս Թել Ավիվի և ՀԱՄԱՍ-ի միջև կրկին բանակցություններ են ընթանում, սակայն համաձայնություն դեռ ձեռք չի բերվել։