երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչի՞ համար գնանք արտահերթ ընտրությունների, խնդիրը ո՞րն է․ ՔՊ-ական պատգամավոր

Ինչի՞ համար գնանք արտահերթ ընտրությունների, խնդիրը ո՞րն է․ ՔՊ-ական պատգամավոր

Իշխանությունը չի պատրաստվում գնալ արտահերթ ընտրությունների: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:

«Ինչի՞ համար գնանք արտահերթ ընտրությունների, խնդիրը ո՞րն է: Նման քննարկում չի եղել: Սահմանադրության համաձայն, ԱԺ-ն ընտրվում է 5 տարի ժամանակով: Ժամկետը կլրանա, հերթական ընտրություններ կլինեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ լուրեր կան, որ Արեւմուտքն է նման բան պարտադրում, Արմեն Խաչատրյանն ասաց. «Արեւմուտքը որեւէ բան չի պարտադրում, եւ որեւէ արտահերթ ընտրության կարիք այս պահին չեմ տեսնում»:

  • Կիսվել: