կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Յանխ» կոչվող հանդամասում 10-ամյա երեխան մոլորվել է. փրկարարները գտել են նրան եւ մոտեցրել ծնողներին

«Յանխ» կոչվող հանդամասում 10-ամյա երեխան մոլորվել է. փրկարարները գտել են նրան եւ մոտեցրել ծնողներին

Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի մոտակա «Յանխ» կոչվող հանդամասում երեխան մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Յանխ» կոչվող հանդամասում հայտնաբերել են Ա. Ս.-ին (ծնված 2014 թ.) և մոտեցրել ծնողներին:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար:

  • Կիսվել: