Արեգակի վրա մեկ օրում երկու հզոր բռնկում է տեղի ունեցել
Օրվա 2-րդ հզոր բռնկումն է տեղի ունեցել Արեգակի վրա։
Այս մասին ՌԻԱ Նովստիի փոխանցմամբ հաղորդում է Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (IKI) Արևային աստղագիտության լաբորատորիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը (ISTP):
«Մեկ օրվա ընթացքում Արեգակի վրա 2 բռնկում է տեղի ունեցել: 2-րդ պայթյունը գրանցվել է Արեգակի նույն տարածքում, ինչ նախորդ բռնկումը։ Ըընդամենը վեց ժամ է անցել երկու իրադարձությունների արանքում»,- հայտնել են գիտնականները