երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բա էն ժամանակ թոշակը բարձրացրե՞լ են․ Փաշինյանը տարեց կնոջից հացի համար ՀԴՄ պահանջեց

Բա էն ժամանակ թոշակը բարձրացրե՞լ են․ Փաշինյանը տարեց կնոջից հացի համար ՀԴՄ պահանջեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բաղանիս կատարած այցի ժամանակ նրան մոտեցավ բնակչուհիներից մեկը և դժգոհեց, որ նախարարների աշխատավարձերը շատ են բարձրացրել, իսկ իր թոշակն՝ ընդամենը երեք հազար դրամով:

Կինը հայտարարեց, որ ինքն Աստծու չափ վիրավորված է. «Նախարարների աշխատավարձերը միլիոններով ավելացրեցիք, իսկ մերը 3 հազար դրամով ավելացրեցիք»:

Փաշինյանը նշեց, որ նախարարների աշխատավարձերն ավելացրել են, որպեսզի լավ աշխատեն, ինչի արդյունքում թոշակները կշարունակեն բարձրանալ: Տարեց կինն ասաց, որ հիվանդ կին է, թոշակը չի հերքում, որ բոլոր ծախսերն անի:
 

«Գոնե 10 հազար դրամ ավելացրեք»,-հայտարարեց թոշակառու կինը:

Հետո Փաշինյանը նկատեց կնոջ ձեռքի հացը ու հարցրեց. «Սրա ՀԴՄ-ն ո՞ւր ա: Այ թոշակը դրանից է գոյանում։ Բա էն ժամանակ թոշակը բարձրացրե՞լ են»:
 

Կինն արձագանքեց.

«Չեն բարձրացրել, ըդոր հըմար էլ դժգոհ ենք եղել, հիմի կուզենք քեզնից գոհ եղնենք»:

  • Կիսվել: