կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ԱԺ-ում ենք գտնվում, ոչ թե  «КВН»-ում․ Արթուր Խաչատրյանը վրդովվեց ՏԿԵ նախարարի հորդորից

ԱԺ-ում ենք գտնվում, ոչ թե  «КВН»-ում․ Արթուր Խաչատրյանը վրդովվեց ՏԿԵ նախարարի հորդորից

ԱԺ նիստի ընթացքում  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը օրինագիծը զեկուցող ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին հարցրեց, թե ծառայողական մեքենաների քանակի ինչպիսի միտում է  արձանագրել Հայաստանում։

Փոխնախարարը պատասխանեց, որ կոնկրետ թվեր չի կարող հիմա ասել, բայց Կառավարության համապատասխան որոշման մեջ նշված են դրանք։

Ընդդիմադիր պատգամավորին էլ խորհուրդ տվեց որոշման նախագիծը բացել և ծանոթանալ թվերին՝ խոստանալով օրինագծի  երկրորդ ընթերցման ժամանակ այդ վիճակագրությունը թվերի տեսքով ներկայացնել։

Արթուր Խաչատրյանը պատասխանեց, որ իր անելիքների մասին լավ գիտի։

«Հույսերը պահեք Ձեզ, ԱԺ-ում ենք գտնվում, ոչ թե  «КВН»-ում։ Խնդրում եմ՝ զեկուցողին ասեք, որ հարգանք դրսևորի և իմանա՝ որտեղ է գտնվում»,- վրդովվեց Խաչատրյանը։

  • Կիսվել: