հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԺ փոխխոսնակը Սանկտ Պետերբուրգում մասնակցել եմ ԱՊՀ միջխորհրդարանական հանձնաժողովի

ԱԺ փոխխոսնակը Սանկտ Պետերբուրգում մասնակցել եմ ԱՊՀ միջխորհրդարանական հանձնաժողովի

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ապրիլի 14-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել եմ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերով համատեղ հանձնաժողովի եւ նախագահել ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերի աշխատանքներին։

Ողջույնիս խոսքում նշել եմ, որ վերջերս Ալմաթիում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակն առիթ էր՝ գնահատելու կատարված աշխատանքը և նախանշելու հետագա զարգացման հեռանկարները և հավելել, որ Միջխորհրդարանական վեհաժողովը շարունակելու է մնալ խորհրդարանական հեղինակավոր հարթակ, որտեղ մշակվում են կառուցողական մոտեցումներ և ընդունվում հավասարակշռված որոշումներ՝ ի շահ անկախ պետությունների համագործակցության:

Քննարկել ենք հանձնաժողովների մշակած մոդելային իրավական փաստաթղթերի նախագծերը, իրականացրել ենք ԱՊՀ անդամ պետությունների ոլորտային մոդելային օրենսդրության մշակման աշխատանքներ»։

 

նկար

  • Կիսվել: