չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը

Ազգային ժողովը հերթական նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ. Պատգամավորները հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը:
 
Առաջարկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանինն էր:
 
Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Մարդիկ փողոց դուրս եկան և պահանջեցին վերահաշվարկել քվեները։
 
Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացան 8 քաղաքացիական անձինք և 2 ոստիկան։

  • Կիսվել: