շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԺ պատգամավորները կմեկնեն Իրկուտսկ՝ մասնակցելու ՀՀ ԱԺ-ի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստին

ԱԺ պատգամավորները կմեկնեն Իրկուտսկ՝ մասնակցելու ՀՀ ԱԺ-ի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար հուլիսի 19-22-ը Իրկուտսկ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն Հայաստանի ԱԺ պատգամավորներ:

Տեղեկանում ենք ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից:

Իրկուտսկ կգործուղվեն պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանը, Բաբկեն Թունյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Միքայել Թումասյանը, Շիրակ Թորոսյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

 

  • Կիսվել: