շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԺ պատգամավորները Ֆրանսիայում կարևորել են խաղաղության պայմանագրի կնքման համար միջազգային երաշխիքների տրամադրումը

ԱԺ պատգամավորները Ֆրանսիայում կարևորել են խաղաղության պայմանագրի կնքման համար միջազգային երաշխիքների տրամադրումը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Էմմա Պալյանը, Հրաչյա Հակոբյանը, Բաբկեն Թունյանը և Գևորգ Պապոյանը Ֆրանսիա կատարած այցելության շրջանակներում հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նորընտիր ղեկավար Անն-Լորանս Պետելի և բարեկամական խմբի անդամների, ինչպես նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների և Վալերի Բուայեի հետ։
 
«Քննարկման ընթացքում առանձնահատուկ նշվել է Լաչինի միջանցքի բացման հետ կապված ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման կատարմանը Ադրբեջանին պարտադրելուն ուղղված Ֆրանսիայի և Եվրամիության կողմից գործուն քայլեր կիրառելու անհրաժեշտության կարևորությունը։
 
Նշվել է նաև ԵՄ դիտորդական առաքելության կարևորությունը, ինչը որոշակի զսպող գործոն է հանդիսանում Արդբեջանի ագրեսիայի համար։ Հաշվի առնելով վերջինս, առաջարկվել է միջոցներ ձեռնարկել դիտորդների թիվը ավելացնելու և ժամկետը երկարաձգելու հետ կապված։
 
 
Քննարկվել է նաև խաղաղության պայմանագիր կնքման և տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար միջազգային հանրության սատարման և երաշխիքների տրամադրման կարևորությունը։
 
Այցելության ընթացքում ունեցել ենք նաև մի շարք հանդիպումներ Ֆրանսիայի առողջության ապահովագրական համակարգի ուսումնասիրության հետ կապված։
 
 
Մասնավորապես, հանդիպում ենք ունեցել Ազգային Ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Ֆադիլա Խատաբիի և հանձնաժողովի անդամների հետ, ինչպես նաև առողջապահության նախարարության, ապահովագրական հիմնադրամի, ապահովագրական ընկերությունների միության, վերահսկողություն իրականացնող գործակալության գործընկերների հետ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նարեկ Զեյնալյանը։

  • Կիսվել: