երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԺ նիստի մեկնարկին հարկ չհամարեցին անգամ հարգել մեր զոհերի հիշատակը. Արծվիկ Մինասյան

ԱԺ նիստի մեկնարկին հարկ չհամարեցին անգամ հարգել մեր զոհերի հիշատակը. Արծվիկ Մինասյան

ԱԺ այս նիստը գումարվում է Ադրբեջանի կողմից շարունակաբար հրեշավոր հանցագործությունների, այն է՝ շուրջ 9 ամիս Արցախը շրջափակելու, սովամատության մատնելու մեր ժողովրդին, պատերազմի միջոցով բռնի տեղահանություն կազմակերպելու և Արցախը հայաթափելու ակտից հետո: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Տրամաբանական կլիներ, որ այսօր օրակարգում պետք է առաջին հարցերից մեկը լիներ իրավիճակի վերլուծության գնահատման և մեր անելիքների մասին այսպես կոչված ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնի դիրքորոշումը, բայց մենք տեսնում են, որ չկա այդպիսի բան:

Գուցե սրա պատճառը նա է, որ քաղաքական մեծամասնությունը և գործող իշխանությունը փորձում է քողարկել իր մեղսակցությունը այս ազգային ողբերգությանը կամ, որ ամենավատն է՝ փորձում է մեղքը բարդել այլոց վրա: Սա ոչ միայն սխալ է, սա վտանգավոր ու կործանարար է: Մեր իշխանությունը շարունակում է իր ազգակործան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք: 

Անգամ հարկ չհամարվեց նիստի սկզբից հարգել մեր զոհերի հիշատակը: Գումարենք նաև այն, որ երեկ էլ ունեցել ենք 1 զոհ»,-ասել է նա:

  • Կիսվել: