չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
ԱԺ-ն քննարկում է «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը

ԱԺ-ն քննարկում է «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը

Ազգային ժողովը քննարկում է «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Ներկայացված օրենքի նախագծի համաձայն՝ պետական սահմանի պահպանության ոլորտում հակաօդային պաշտպանության զորքերի լիազորությունները սահմանող օրենքի 29-րդ հոդվածում առաջարկվում է նախատեսել, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են Կառավարության սահմանած կարգով»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Առաջարկվում է Կառավարության համապատասխան որոշմամբ կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը պահպանելիս և ՀՀ պետական սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության ու ռազմական ավիացիայի ուժերի կողմից զենքի և մարտական տեխնիկայի կիրառման ընթացակարգը, դրանց կիրառման վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:

  • Կիսվել: