ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԺ-ն քննարկեց ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանող նախագիծը

ԱԺ-ն քննարկեց ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանող նախագիծը

Ագային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Կնյազ Հասանովի և Հասմիկ Հակոբյանի հեղինակած «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը:

Նախագծով հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման, ճանաչման ու վկայագրման ոլորտում ներդրված պետական քաղաքականությունը:

Նախագծի դրույթներից մեկով սահմանվում է «ուսուցման ազգային ռեեստր» հասկացությունը:

Այն լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների, ուսուցում իրականացնողների, դասընթացներին մասնակցած, գնահատված և վկայագրված, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրերի, դասընթացների ընթացքի մոնիթորինգ իրականացնող, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքները գնահատող անձանց տվյալների ազգային շտեմարան է:

«Նախագիծն ամբողջությամբ թույլ է  տալու մեր կրթական համակարգում հաշվի առնել ոչ ֆորմալ կրթական գործընթացների ներառման և ընդհանուր մեկ միասնական միջավայր ձևավորելու խնդիրները: Կառավարության դիրքորոշումը դրական է, մենք կողմ ենք նախագծին»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

  • Կիսվել: