երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱԺ-ն իրավասու չէ Հռոմի ստատուտի հարցը քննարկման առարկա դարձնել՝ առանց սահմանադրական փոփոխությունների. Պատգամավոր

ԱԺ-ն իրավասու չէ Հռոմի ստատուտի հարցը քննարկման առարկա դարձնել՝ առանց սահմանադրական փոփոխությունների. Պատգամավոր

ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել հակասահմանադրական մի հարց։ ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի մեկնարկին հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
 
Ըստ նրա` ԱԺ–ն իրավասու չէ առանց սահմանադրական փոփոխությունների քննարկել Հռոմի ստատուտը` իր բոլոր ռիսկերով հանդերձ։
 
Բացի այդ, նրա համոզմամբ` տրամաբանական կլիներ, եթե օրակարգի հարցերից մեկը լիներ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերլուծությունը, մեր անելիքների մասին օրենսդիր մարմնի դիրքորոշումը։
«Միգուցե դրանով գործող իշխանությունը փորձում է քողարկել իր մեղսակցությունը այս հանցագործությանը կամ, որ ամենավատն է` իրենց մեղքը բարդել այլոց վրա»,– հայտարարեց նա։

  • Կիսվել: