չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ԱԺ-ի խտացված պատկերը տեսնում ենք ավագանու  նիստերի դահլիճում. Արմեն Փամբուխչյան

ԱԺ-ի խտացված պատկերը տեսնում ենք ավագանու  նիստերի դահլիճում. Արմեն Փամբուխչյան

«Ընդդիմությունը չի սիրում լավ բան, իրենց մոտ ամեն ինչ մթի ու խավարի մեջ է: Եթե քննարկում ենք օրինակ որևէ հարց, իրենք ասում են՝ ինչի եք անում Նոր տարի, ինչի եք լուսավորում առհասարակ, պետք է ընդհանրապես լուսավորություն չլինի,խավար լինի,մթություն լինի»,- ավագանու նիստի ընթացքում այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:  

 

«Քննարկում ենք մեկ այլ հարց, ասում են՝ ինչի եք տալիս շինթույլտվություններ, ինչի է էս քաղաքում շինարարություն, էս քաղաքում պետք է լինեն փլատակներ կամ էդ հին շենքերը լինեն, հետո մի օր քանդվեն: Ի դեպ, ունենք 4-րդ աստիճանի վթարայնության շենքեր, և այդ շենքերը, որ կառուցվում են նաև մեր ապագա բնակֆոնդի վայրերն են և համեմատաբար սեյմսիկ վիճակ է: Խոսում ենք ինչ-որ աճուրդից՝ էլի իրենց հին բառերը՝ հող տալ, հող վերցնել: ԱԺ-ի խտացված պատկերը տեսնում ենք ավագանու նիստերի դահլիճում»,-ասաց փոխքաղաքապետը և դիմելով ավագանու ընդդիմադիր անդամներին նշեց, որ, ի հեճուկս նրանց, ամեն ինչ այդքան էլ վատ չէ: 

  • Կիսվել: