հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱԺ հանձնաժողովը հետաձգեց ԸՕ փոփոխությունների նախագծի քննարկումը

ԱԺ հանձնաժողովը հետաձգեց ԸՕ փոփոխությունների նախագծի քննարկումը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը՝ հեղինակի առաջարկությամբ: 

Նախագծի հեղինակ Համազասպ Դանիելյանն ասաց, որ նախագծի հետաձգման պատճառը վաղը մեկնարկելիք ԱԺ նիստի օրակարգի հագեցած լինելու հանգամանքն է, մինչդեռ ԸՕ փոփոխությունների նախագիծը, ըստ նրա, առանձին քննարկելու անհրաժեշտություն ունի, ինչպես նաև, Դանիելյանի խոսքով, ժամանակ է անհրաժեշտ նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ տեղ գտած կարծիքն իրացնելու և քննարկելու համար: 

Նա նշեց, որ նախագիծը կքննարկվի հաջորդ շաբաթվա սկզբին՝ արագացված ընթացակարգով և, ամենայն հավանականությամբ, կընդունվի երկու ընթերցմամբ: 

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն արձանագրեց, որ նախագծում տեխնիկական լուծումներն ամփոփելու և առաջարկները փաթեթով իրացնելու նպատակով հարցի քննարկումը հետաձգվում է, հաջորդ շաբաթ կնախաձեռնվի արտահերթ նիստ և կառաջարկվի քննարկել նախագիծը: 

  • Կիսվել: