հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ազգային ժողովում շատ կարևոր բան է տեղի ունեցել՝ ՍԴ-ի շուրջ ճգնաժամը վերջացել է․ վարչապետ

Ազգային ժողովում շատ կարևոր բան է տեղի ունեցել՝ ՍԴ-ի շուրջ ճգնաժամը վերջացել է․ վարչապետ

Ազգային ժողովում շատ կարևոր բան է տեղի ունեցել՝ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդյո՞ք սա նշանակում է, որ ձևավորվել է իդեալական ՍԴ: Ոչ»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է կառավարության ներկայացրած թեկնածուին՝ Էդգար Շաթիրյանին, Փաշինյանը նշեց, որ քննարկումներ են եղել, որոշվել է, որ հենց նրա թեկնածությունը պետք է ներկայացնել:

«Ամեն իրավիճակում կան խմբեր, կան ուժեր՝ քաղաքական և ոչ քաղաքական, որոնք ուզում են իրենց օրակարգը, իրենց շահերը, իրենց մարդկանց, իրենց թեկնածուներին, իրենց կամակատարներին հանրության անունից որոշակի տեղերում տեղավորել: Եվ ես կարծում եմ՝ ինչ տեղի է ունեցել ԱԺ-ում, կարևոր էր. Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է, փակվել է: Առնվազն այսքանով պետք է արձանագրել, որ տեղի է ունեցել կարևոր մի բան: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան: Ոչ, չի նշանակում, թե ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան: Կառավարությունն էլ թեկնածուների մասին որոշումը կայացրել է լիազորությունների շրջանակներում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 

  • Կիսվել: