շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել նրանց․ պարզաբանում

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել նրանց․ պարզաբանում

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը պարզաբանում է տարածել, հայտնելով, որ չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել նրանց։
 
«Որևէ կոալիցիայի մասին խոսք չի գնում։ Մենք ասել ենք, որ դաշինքի չենք գնում, կոալիցիա չենք կազմում որևէ ուժի հետ։ Մենք ասել ենք ու ասում ենք` եթե ավագանու մանդատ ստացած ուժերը իրոք ցանկանում են իշխանությունից զրկել ՔՊ֊ին Երևանում, ապա առաջարկում ենք քվեարկեք մեր թեկնածուի օգտին:
 
Մենք վերահաստատում ենք մեր խոստումը և նպատակը` ՔՊ պետք է հեռանա թե Երևանի թե ՀՀ կառավարումից` ստեղծված աղետալի իրավիճակի և բոլոր ոլորտները ձախողելու համար։
 
Մայր Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է ձայն տալ մեր առաջադրած թեկնածուին։ Հանրային ձայնը ևս համաձայն է, բայց պաշտոնի կամ պաշտոնների բաշխման պայման է դրել և պահանջում է կոալիցիոն պայմանագիր կնքել, ինչը հակասում է մեր սկզբնական առաջարկությանը։
 
Հետագա զարգացումների մասին կտրամադրվեն լրացուցիչ պարզաբանումներ։ Մենք հավատարիմ ենք մնալու մեր նախընտրական խոստումներին ու մեր սկզբունքներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: