երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
 Այժմ ոչ թե քարերը նետելու, այլ հավաքելու ժամանակն է․ Տիգրան Ավինյան

Այժմ ոչ թե քարերը նետելու, այլ հավաքելու ժամանակն է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն ավագանու նիստի իր ելույթում անդրադարձել է ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին խոսակցություններին։

«Վերջին շրջանում շատ խոսվեց ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Կարծում եմ, մեր քաղաքացիներն անցնող 5 տարվա ընթացքում համոզվել են, որ մեր քաղաքական թիմը երբեք չի խուսափել արտահերթ ընտրություններից, և ընդունել է այն արդյունքները, որոնք ձևավորվել են քաղաքացիների ազատ կամարտահայտման արդյունքում: Երկրում ստեղծված իրավիճակը, հազարավոր մեր հայրենակիցների ԼՂ-ից  բռնի տեղահանվելը, բոլորիս պետք է համախմբի ամեն կերպ նրանց աջակցելու, նրանց կարիքները հոգալու և սատարելու գործում: Իսկ նոր ընտրությունները ոչնչով չէին նպաստելու դրան, ավելին, շիկացնելու էին առանց այն էլ առկա լարված մթնոլորտը: Այժմ կարծում եմ ոչ թե քարերը նետելու, այլ հավաքելու ժամանակն է»,– ասել է նա:

Նա շնորհակալություն է հայտնել ընտրական տեղամասեր այցելած բոլոր ընտրողներին՝ անկախ նրանց կատարած ընտրությունից: 

«Ձեր քվեի պաշտպանությունը եղել է, կա և կմնա մեր հիմնական պարտականությունը: Երևանին և երևանցիներին ծառայելը մեր նպատակն է, որակյալ ծառայելություններ մատուցելը՝ մեր ամենօրյա խնդիրը, հետևաբար՝ բոլորիդ աջակցությունն եմ հայցում՝ Երևանն երևանցիների համար հարմարավետ ու հասանելի դարձնելու գործում»,– ասել է Տիգրան Ավինյանը: 

  • Կիսվել: