ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այսուհետ e-license.am հարթակում քաղաքացիներին հասանելի կլինեն ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող բոլոր անձանց տվյալները

Այսուհետ e-license.am հարթակում քաղաքացիներին հասանելի կլինեն ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող բոլոր անձանց տվյալները

Արդարադատության նախարարությունը գործարկել է E-license.am հարթակի Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանը: Ըստ որի՝ յուրաքանչյուր քաղաքացի, այսուհետ մուտք գործելով e-license.am հարթակ, կարող է տեսնել օրինակ՝ խաղողի օղիների արտադրությամբ զբաղվող բոլոր անձանց տվյալները՝ միաժամանակ տեղեկանալով ծանուցման կարգավիճակի մասին՝ գործող, կասեցված կամ դադարեցված:

Այդպիսի գործունեության տեսակներից են՝
7. Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր,
8. Խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրություն,
9. Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրություն,
10. Գարեջրի արտադրություն,
11. Անասնաբուժասանիտարական փորձաքննություն,
12. Առևտրի իրականացման վայրի կազմակերպում և այլն:
Հրապարակային գրանցամատյանի ներդրման առաջնային նպատակը բաց և թափանցիկ վարչարարության իրականացումն է, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների հասանելիության ապահովումն ու որակի բարձրացումը, ժամանակի և նյութական ռեսուրսների խնայողությունը:

Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊ ընկերության հետ համագործակցության արդյունքում:

  • Կիսվել: