ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այստեղ  փոքր-ինչ դիսոնանս չե՞ք տեսնում. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Այստեղ փոքր-ինչ դիսոնանս չե՞ք տեսնում. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

2021 թվականից հետո ԼՂ-ում իշխանափոխություն է տեղի ունեցել, որոնք սատարվում են ձեր կողմից, կամ հենց ձեր ուժերն են, և իրենց ներկայացուցիչը ստորագրել է համապատասխան հրամանագիր՝ ԼՂ Հանրապետության լուծարման մասին: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ «Հայաքվե» նախագծի քննարկման ժամանակ:

«Այստեղ  փոքր-ինչ դիսոնանս չե՞ք տեսնում: Դուք ինքներդ Լեռնային Ղարաբաղում գալով իշխանության արել եք հակառակ մի բան»,- ասաց նա՝ դիմելով ընդդիմությանը:

Նա ներկայացրեց պատմական ակնարկ, թե ինչ է տեղի ունեցել մինչ Պրահայի հայտարարությունը՝ հիշեցնելով, որ 1998 թվականին ԼՂ-ն դուրս է մղվել բանակցային պրոցեսից: Վահագն Ալեքսանյանը նաև ներկայացրեց, որ ՀՀ ամենամերձավոր դաշնակցի կողմից Ադրբեջանին 5 միլիարդի զենքի մատակարարումը և թվարկեց զինատեսակները:

«Դրան Հայաստանի կողմից ոչ մի արձագանք չի հնչում, Ադրբեջանը շարունակում է նավթադոլարներով զինվել և 2016 թվականին տեղի է ունեցել ապրիլյան պատերազմը, որը տեղի է ունեցել մինչև Պրահայի հայտարարությունը, հեղափոխությունը»,-ասաց նա: Պատգամավորը նշեց, որ  44-օրյա պատերազմի ժամանակ չենք ստացել այն աջակցությունը, որը պետք է ստանայինք: 

«Այս պայմաններում ինչքանով եք համարում ՀՀ անցած ճանապարհը ՀՀ գործող իշխանությունների մեղքը, ձեր մեղքը և որքան եք համարում այլ երկրների մեղքը»,- ասաց նա:

  • Կիսվել: