ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այսօրվա գերխնդիրն է, որ «ոտատեղ» անենք ու ավելի մեծացնենք մեր ծավալները՝ ցանկացած ոլորտում․ Խաչատուր Սուքիասյան

Այսօրվա գերխնդիրն է, որ «ոտատեղ» անենք ու ավելի մեծացնենք մեր ծավալները՝ ցանկացած ոլորտում․ Խաչատուր Սուքիասյան

ՌԴ-ում սմարթֆոնների 2-3 ամսվա պահուստներ են մնացել: 3 ամիս հետո ի՞նչ է անելու՝ մենք պետք է մտածենք՝ մենք ո՞վ ենք լինելու այդտեղ, սմարթֆոնների ո՞ր տոկոսը կարող է մեր միջոցով հասնի այնտեղ: Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստում ասաց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Երկրորդը, շատ իտալական կազմակեպություններ, որոնք աշխատել են ու բաղադրիչներ են տվել՝ հրաժարվել են: Այդ բաղադրիչների 30 տոկոսը Հայաստանը կարող է արտադրի. ո՞ւմ ում հետ պետք է միացնենք, որ այդ բաղադրիչների պատվերն արդեն հայերը կատարեն: Նկատի ունեմ, այդ առաջարկությունը հենց Էկոնոմիկայի նախարարության «Սուրբ գրքի» պես պարտականությունն է, որ բիզնեսին ուղղորդի, առաջարկի, «ռեկամենդացիա» տա՝ դուք այստեղ էսպես մի արեք, մի քանի շաբաթ համբերեք: Բիզնեսն այդպիսի բան է, հակառակ դեպքում մենք չենք կարողանա մաքսիմումը վերցնել, որովհետև՝ ով այսօր գնաց ու սկսեց շուկայում իր դիրքերը բարելավել, կարող է, դրանից հետո՝ ապագայում եթե մրցակցությունը շատանա՝ շատ չնչին կորցնի, կամ կարող է այդ դիրքերը մնան: Եվ եթե այդ դիրքերը մնան, նշանակում է Հայաստանն իր արտահանման ծավալները շատ է մեծացնելու»,- նշեց Սուքիասյանն ու հավելեց, այսօրվա գերխնդիրն է, որ «ոտատեղ» անենք ու ավելի մեծացնենք մեր ծավալները՝ ցանկացած ոլորտում:

«Օրինակ ես տեսա, որ իտալական, հունական հյութերն այլևս չեն գնալու ՌԴ. դրանց փոխարեն միգուցե պետությունն այդ գործարաններին ասի եկեք՝ ես ձեզ գումար տամ, հայկական պտուղը վերցրեք, դրանից ստացեք էս. եկեք այս տարվա ընթացքում ձեր ծավալները շատ մեծացրեք՝ շուկայում դուք ներկայացեք: Էդ կոնյակը, սպիրտը դնենք մի կողմ, մնացած ապրանքները, որոնք ամենօրյա օգտագործման են»,- նշեց պատգամավորն ու ընդգծեց, որ ամեն օր պետք է հետևենք՝ ե՞րբ է ինչը վերջանում, ո՞վ ում փոխարեն կարող է լինել, ո՞վ ինչ կարող է գրավել:

  • Կիսվել: