չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Այսօր սահմաններ են գծվում Սյունիքում, վաղը նույն պարտադրումը Ադրբեջանի կողմից լինելու է մյուս մարզերում. Օհանյան

Այսօր սահմաններ են գծվում Սյունիքում, վաղը նույն պարտադրումը Ադրբեջանի կողմից լինելու է մյուս մարզերում. Օհանյան

Այսօր սահմաններ են գծվում Սյունիքում, վաղը այդ սահմանները, այդ նույն պարտադրումը Ադրբեջանի կողմից լինելու է մյուս մարզերում: Այս մասին այսօր ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ՀՀ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Չկա որեւէ մեկը, որ հուշի այսօրվա իշխանություններին, որ դելիմիտացիան եւ դեմարկացիան այդպես չի իրականացվում: Երկու գաղափար գոյություն ունի. դելիմիտացիա նշանակում է աշխատել քարտեզի վրա եւ նշել այն սահմանը, որը դու ես ցանկանում: Բայց դրա համար գոյություն ունեն պայմաններ, դա խաղաղ գործընթացներն են, հակառակորդի հարեւան պետության հետ պայմանավորվածությունն է, եւ հարեւան պետության հետ խառը հանձնաժողովի ստեղծումն է: Այդ հանձնաժողովն է, որ պետք է տեղում ուսումնասիրի, քարտեզի վրա նշի, որից հետո դա պետք է հավանություն ստանա կառավարության կողմից, քորից հետո պետք է նոր անցնեն դեմարկացիայի գործընթացին: Այսինքն քարտեզի վրա  գծագրածը աշխարհագրական մակերեւույթի վրա տեղադրելը»,-հայտարարեց Սեյրան Օհնայանը։

«Եթե հետագայում դրանք խախտվում են, ապա գոյություն ունի ռեդեմարկացի հասկացությունը: Այսինքն նորից վերանայվում են ու տեղադրում են նորից սահմանային պարագաները: Իսկ մեզ մոտ հակառակորդը որտեղ ուզում գալիս, կանգնում է՝ ու ասում՝ սա մեր տարածքն է: Մենք կարող ենք եւ պարտավոր ենք այն դիրքերը, բարձունքները, շփման գծերը, որոնք մեզ համար անվտանգություն են նշանակում, կարող ենք հետաձգել, բանակցել: Ինչու ենք հապճեպ գնում դրան, թող գան բացատրեն ժողովրդին»,-ընդգծեց գեներալը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանում Արցախում էլի են լինելու հաղթական զորահանդեսներ:

Սեյրան Օհանյանը ընդգծեց, որ այս ամենից խուսափելու համար իշխանությունները պետք է փոխվեն:

  • Կիսվել: